ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Սպասում ենք արձագանքի

Սպասում ենք արձագանքի
04.06.2025 | 18:19

ՈՒ եթե հանկարծ պարզվի, որ 2018 թվականին ոչ մի «թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխություն» չի եղել, այլ եղել է ընդամենը բազմակողմ պայմանավորվածության հիման վրա իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պատրա՞ստ են ընդունելու, որ այլևս ԿՈՒՍակցականներ չեն (չշփոթել կուսակրոնության հետ), այլ ընդամենը կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու, Արցախը հայաթափելու, պետությանը ահռելի նյութական վնաս հասցնելու, պետական կառավարման համակարգը կազմալուծելու, Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում մարգինալացնելու, երկիրը թմրանյութի թրաֆիքինգի ու փողերի լվացման hub-ի վերածելու և բազմաթիվ այլ պետական հանցագործություններ իրականացված հանցախումբ են, որի կազմավորման ու իրական նպատակների մասին տեղյակ են եղել 2010-2018 թթ. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարած բոլոր նախարարները, ովքեր, ինչպես տեսնում ենք, միահամուռ լռում են:

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ «Կրթվելն ամոթ չէ» ծրագրի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել՝ ընթացիկ պատմությունը հրատապ ու օբյեկտիվ արձանագրելու թեմայով:

Դա խիստ շահեկան կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ հրապարակելու եմ բազմաթիվ հետաքրքիր փաստեր: Եթե այդպիսի հանդիպման ձևաչափը վախեցնող է, պատրաստ եմ գնալ զիջման և նույն օրակարգով քննարկման մասնակցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից

Դիտվել է՝ 4884

Մեկնաբանություններ